-
14.10.2020|
22:28
Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
14.10.2020|
22:20
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող ճամբարին, որտեղ գրոհայիններ են վերապատրաստվում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը մասնակցելու համար՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած «Ռուսական գարուն» հրատարակությունը:
-
14.10.2020|
22:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
-
14.10.2020|
22:07
Արցախը պինդ և կանգուն է, ամեն ինչ լավ է լինելու: Մեր հերոսական բանակն այս պահին պարզապես պատմական առաքելություն է իրականացնում, կանգնած է մինչև վերջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ որևէ խուճապ և հուսալքություն չկա, չի էլ կարող լինել։
-
14.10.2020|
22:05
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։
-
14.10.2020|
22:03
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք բնակավայրերի մերձակայքում, վիրավորել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։
-
14.10.2020|
21:54
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
-
14.10.2020|
15:07
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին ստեղծված իրավիճակի և մեր հետագա անելիքների հետ կապված:
-
14.10.2020|
15:05
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն միմյանց մեղադրել են մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է AP- ն:
-
14.10.2020|
15:02
Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում է՝ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: